Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիա. «Մի քաղաքակրթություն ջնջվեց ու կործանվեց 1000-ամյա հայրենիքի ողջ հետքերով հանդերձ»

Ապրիլ 24,2024 23:55

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Մարդու իրավունքների ասոցիացիայի Ադանայի նահանգային մասնաճյուղում տեղի է ունեցել մամուլի ասուլիս։ Ներկա են գտնվել մասնաճյուղի ղեկավար Յաքուփ Աթաշը, Թուրքիայի քրդամետ և ընդդմիադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության համանախագահ Հելին Քայան և քրդական «Ժողովրդադեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցության անդամներ։

Յաքուփ Աթաշը մասնավորապես նշել է. «1915-ին հայերին ոչ միայն կյանքից են զրկել, այլ նաև առգրավել են նրանց ունեցվածքը, գույքը, գումարը, հիշողությունները և պատմությունը։  Մի քաղաքակրթություն ջնջվեց ու կործանվեց հազարամյա հայրենիքի ողջ հետքերով հանդերձ։ Այս գործընթացում ցեղասպանության ենթարկվեցին նաև ասորիները՝ Հյուսիսային Միջագետքի հնագույն ժողովուրդներից մեկը, ինչպես նաև Պոնտոսի ու Փոքր Ասիայի հույները։

Աթաշը նաև նշել է, որ այն մարդիկ, որոնք որ մասնակցել են 2021-ի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարությանը, անցյալ ամիս դատապարտվել են «թուրք ազգին և Թուրքիայի Հանրապետությանը հրապարակայնորեն նվաստացնելու» համար, իսկ երկուսը վերոնշյալ հոդվածով դատվել են։

Նա նաև կոչ է արել առերեսվել և հավելել է, որ ժխտումն այնքան հաջող է եղել, որ այսօր հայերը ստիպված են ապացուցել իրենց հազարամյա գոյությունը, առավել ևս բացատրել, որ իրենք ցեղասպանության են ենթարկվել իրենց իսկ երկրում։

«Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն  ժխտողական այս մթնոլորտում, կյանքի բոլոր ոլորտներում ժխտողականության կրողների և խոսողների հետ միասին, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանիքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից»,- նշել է Աթաշը։

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930