«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել: Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը կար դրա մեջ: Ուղղակի մի բան կավելացնեմ, որ Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, որը տիկնոջ հետ այցելել էր հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 109 տարի առաջ, Օսմանյան պետության կողմից ցեղասպանված հայերի հիշատակին։
Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, ջահերով երթի ավարտին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նաեւ հոգեհանգստյան կարգ մատուցվեց: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքը վերաբերվում էր նաեւ մերօրյա իրադարձություններին ու սուր քննադատություն էր պարունակում՝ ՀՀ գործող իշխանության վերաբերյալ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ