Թուրքիայի ձախակողմյան, կոմունիստական «Աշխատավորական կուսակցությունը» (TIP) հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։
«109 տարի առաջ կոտորածների ու աքսորի միջոցով բնիկ հայ ժողովրդի վտարումն այս հողերից մեր պատմության ամենամեծ ցավերից մեկն է։ Մեծ Եղեռնի, այս մեծ ողբերգության հետ առերեսվելը մեր պատասխանատվությունն է, ինչպես մեր կորցրածների/նահատակների այնպես էլ ապագայի առջև։ Մենք համառում ենք հանուն եղբայրության և խաղաղության»,-նշված է եղել հայտարարության մեջ։
Նշենք, որ կուսակցությունը հիմնադրվել է 1961թ-ին։ Այն ունի մարքսիստական գաղափարախոսությանը։
Աղբյուր` Ermenihaber.am