Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս կարելի է ուրանալ Ցեղասպանությունը՝ տուրք տալով Ալիևի պահանջին»․ շիրակցի ֆերմեր

Ապրիլ 24,2024 21:44

Ջաջուռի կամ Հերհերի ձորում, որտեղ Շիրակի ու Լոռու մարզի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին  Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, շիրակցի ֆերմեր Գևորգ Ավագյանն ասաց․ «Այսօրվա իշխանություններն ուզում են պատմությունից, մեր հիշողությունից ջնջել Հայոց Ցեղասպանությունը՝ տուրք տալով Ալիևի պահանջին։

Մենք մեր հարազատներով՝ երեխաների հետ, եկել ենք Ջարդի ձոր՝ հարգելու մեր անմեղ զոհերի հիշատակը ու ասելու, որ պահանջատեր ենք, ու այն հայը, ով կուրանա Ցեղասպանությունը, նա ազգի դավաճան է։

Այս իշխանությունից պիտի օր առաջ ազատվել, հայրենիքն օրհասական վիճակում է, պիտի ազգովի կանգնենք ոսկեպարցու, կիրանցու կողքին։

Ո՞ր օրվանից նորահայտ  Ադրբեջան պետությունը տեր կանգնեց մեր ունեցածին, պիտի մերժել թրքահպատակ իշխանությանը։

Մեր պապերն արյուն են թափել, այս հողը տվել են մեզ, իսկ մենք՝ երիտասարդներս, չպիտի կարողանա՞նք պահել, համախմբվելու ենք՝ հանուն հայրենիքի փրկության», -ասաց Գևորգ Ավագյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930