Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Մանուկյան. «Ես ուզում եմ, որ մեր ոգեղենությանը տեր կանգնենք, վերջապես հասկանանք այս հողի գինը եւ հայ լինելու մեր առաքելությունը ընկալենք»

Ապրիլ 24,2024 21:12

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը` 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը, Տավուշի Կիրանց-Ոսկեպար փակված ավտոճանապարհի Աճարկուտի խաչմերուկում Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Երբ եկա այս հայկական տարածքները եւ ասացի, որ սա հանձնել չէ, սա Հայաստանի մարմնից պոկել է, մեկը հետաքրքիր հումոր արեց։ Ասաց, երբ սուպերմարկետներում մեծ գնումներ ես անում, նվերներ են տալիս։ Արցախը առան, սա էլ նվեր է տալիս։

Մենք ունենք թրքահաճո իշխանություններ, որոնք ազգային մտածողություն չունեն, հողի հետ կապ չունեն, քրտինք չի ընկել հողին։ Եթե այս հողի հետ սեր ունենային, այստեղ հիմա գիտեք` ինչ կկատարվեր։ Բայց հիմա ՔՊ-ն հանել է իր ջոկատները։ Մենք համացանցում տեսնում ենք տղամարդու հագուստով, բայց կանացի ձայնով տղաներ, որոնք մեջքով են կանգնած թշնամուն եւ իրենց համար հաճելի է թշնամու ներկայությունը։

Այսպիսի խայտառակ իրավիճակում ենք այսօր ապրում։ Ես շատ ուզում եմ, որ մեր ոգեղենությանը տեր կանգնենք, մեր արժեքներին տեր կանգնենք։ Վերջապես հասկանանք այս հողի գինը, վերջապես հայ լինելու առաքելությունը ընկալենք եւ դուրս գանք այդ սուտ գաղափարներից եւ մտքերից, որով կարողացան հիպնոսացնել ազգին։

Բանը հասել է նրան, որ ժողովուրդն արդեն տներն էլ չի կարողանում պահել։ Սա խայտառակության խայտառակությունն է։ Բայց միեւնույն է, մենք հայի ոգու հաղթանակը տոնելու ենք։ Այս տատիկի ոգեղեն ուժը վկա, Բագրատ սրբազանի օրհնությունը եւ առաջնորդությունը վկա եւ այս ժողովրդի չքնաղ ներկայությունը վկա»։

   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930