Լրահոս
Օրվա լրահոսը

«50 մետր այն կողմ կանգնելու է ադրբեջանցին, որտեղից կարողանալու են ատրճանակով կրակել մեր երեխաների ուղղությամբ». Գեւորգ Սաֆարյան

Ապրիլ 24,2024 20:33

«Մենք այսօր այցելեցինք Եղեռնի զոհերի հուշարձան եւ հիշատակեցինք 1,5 միլիոն զոհերին, որոնց այսօրվա իշխանությունները կասկածի տակ դնելով ասում են՝ դեռ պետք է հաշվենք, դեռ պետք է իմանանք նրանց անունները եւ այդ անունները հավաքագրենք:

Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները Տավուշում կատարում են բոլոր այն պահանջները, որ ներկայացնում են Ադրբեջանն ու Թուրքիան: Հանձնելով մեր տարածքները Ադրբեջանին՝ անմիջապես Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ այո, այդ տարածքները պետք է վերադարձնեին մեզ, սակայն դրանով չենք բավարարվում, դեռ Վարդենիսից գյուղեր պիտի տան, որից հետո հայտարարում են, որ Սյունիքի միջանցքի հարցը փակված չէ»,-Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային-Ժողովրդավարական բեւեռի համակիր Գեւորգ Սաֆարյանը:

Նրա խոսքով. «Եթե մենք այսօր թույլ ենք տալիս, որ Տավուշում ադրբեջանական զորքը առաջ գա, վաղը երբ  բարձրացվի Սյունիքի միջանցքի հարցը, որին չի դիմակայում Նիկոլ Փաշինյանը, որին դիմակայում են ԱՄՆ-ը եւ Իրանը, եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի Սյունիքի միջանցքի հարցով գոնե կիսատ ասել՝ ոչ, ադրբեջանական զորքը կրակելու է Տավուշում, ադրբեջանական զորքը, որ կանգնելու է մեր տներից 50 մետրի վրա… Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտարարում է, թե պիտի ուրախանաք, որ 50 մետր այն կողմ կանգնելու է ադրբեջանցին, եւ սա անում է ընդամենը օրեր անց՝ այն բանից, երբ Ադրբեջանը կրակում էր մեր գյուղերի վրա: Ադրբեջանցիները կանգնելու են մեր տներից 50 մետրի վրա, որտեղից կարող են ատրճանակով մեր երեխաների ուղղությամբ կրակել, դիպուկահար էլ պետք չի, ատրճանակով»:

Գեւորգ Սաֆարյանի խոսքով. «Նիկոլական մի շարք սազանդարներ ականապատ դաշտերը թուքական զորքի դեմ բացելը մեծ ձեռքբերում են համարում, իսկ ընդամենը շաբաթներ առաջ Ադրբեջանը կրակում էր մեր տների վրա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930