Այսօր Հանրապետության հրապարակում հնչեց շեփորի ձայնը, որը ղարաբաղյան շարժման ժամանակ հնչել էր Ազատության հրապարակում: Ու մարդիկ, ինչպես այն ժամանակ, հիմա էլ բռունցքները վեր էին պարզել՝ ի նշան միասնության:
Հիշեցնենք, որ հրապարակում «Մերժիր գժին» կարգախոսով հանրահավաքն էր: Այն կազմակերպել էր ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը: Ներկա էին Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնի» ներկայացուցիչները:
Ելույթ ունեցավ ԲՀԿ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա ասաց. «Նիկոլ Փաշինյանը պաշտոնը պահելու համար պատրաստ է իր մանկահասակ երեխային ստորացնել: Պետք է կարողանանք այդ երկոտանուց ազատվել»:
Գեւորգ Պետրոսյանը նաեւ շնորհակալություն հայտնեց մեր երկրից դուրս բնակվող հայերին. «Մենք ունենք դրսում ուժեղ տղերք, որոնք կարող են իրենց երջանիկ կյանքը կառուցել օտար երկրում, կարող են անհոգ ապրել, բայց այդ մարդկանց սիրտը ցավում է այս երկրի համար ու իրենք դրսից պայքարում են: Չպետք է մեղադրանքի հիմք ընդունել, ասել՝ բա խի՞ եք գնացել: Էդ մարդկանց հետապնդել են, գնացել են: Ես կարող եմ անուններ ասել: Էսօր Ռուբեն Հայրապետյանը, Միհրան Պողոսյանը, Վարդան Ղուկասյանը դրսից անում են ավելին, քան այստեղ վեր ընկած նախարարներից ցանկացածը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ