«Հաշված ամիսներ անց առաջին հանրապետությունը վերածնվելու է»,-Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային-ժողովրդավարական Բեւեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Վահե Գասպարյանը՝ ապա անցավ բուն ելույթին: Իսկ Բեւեռի հրավիրած հանրահավաքի կարգախոսն էր՝ միասին հեռացնենք Նիկոլին:
«Այսօրվա իր ելույթով գերագույն դավաճանը ի լուր աշխարհի ցույց տվեց, որ նա, իր թիմը եւ նրա չակերտավոր արեւմտամետ սազանդարները սպասարկում են Թուրքիայի շահերը… Նիկոլի կինը այսօր անմար կրակի մոտ լսեց, թե ինչ կարծիք ունի հայ ժողովուրդն իր ամուսնու մասին: Այլեւս այսքանից հետո բոլոր նրանք, ովքեր կշարունակեն պնդել, թե Նիկոլը վեկտորը փոխում է դեպի Արեւմուտք, առնվազն անգիտակից են: Ռուսական գուբերնիայի, ասել է թե Երրորդ հանրապետության փոխարեն կառուցվում է 4-րդ Հանրապետությունը, ասել է թե Թուրքական Վիլաեթը, որի սազանդարներն անչափ ոգեւորված են»,-ասաց Բեւեռի խորհրդի անդամը:
Նրա խոսքով. «Ռուսաստանը հեռանում է Հրավային Կովկասից՝ Հայաստանն ու տարածաշրջանը հանձնելով Թուրքիային: Եվ միակ ուժը Հայաստանում, որ դրա ցանկությունը չունի եւ ուզում է կանխել դա, Ազգային-Ժողովրդավարական բեւեռն է: ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան եւս համաձայն չեն, որ Թուրքիան լինի Կովկասի նայողը»:
Կարդացեք նաև
Բեւեռը համախմբման կոչով դիմում է՝ իր ձեւակերպմամբ՝ առողջ քաղաքական ուժերին եւ գործիչներին, բոլոր նրանց, ովքեր մերժում են այս կործանարար ընթացքը եւ պատրաստ են միանալ դիմադրական պայքարին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ