Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակի մեջ ամբողջացրել եմ այդ փխրուն կնոջ եւ համաշխարհային պատմությունը. Վիգեն Ավետիս

Ապրիլ 24,2024 18:45

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, ներկայացվեց 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը, որն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության ամբողջ ժամանակագրությունը: «Մատյան մարդասիրացում» ամեն տարի 365 բառով ներկայացվում են այդ տարվա «Ավրորայի» հերոսների եւ դափնեկրի պատմությունները, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցությունը:

Մաշտոցյան մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ձեւակերպմամբ, Մատենադարանի պատմությունը մարդկային բարոյական սխրանքների պատմություն է: Նա մասնավորապես հիշեց Հովհաննես Հուսյան Վարդապետին, որը Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր ձեռագրերին զուգահեռ փրկել էր բազմաթիվ մարդկային կյանքեր:

Կարեւորելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ նա նշեց, որ Մատենադարանի եւ նախաձեռնության համատեղ նպատակի դրսեւորում է  «Մատյան մարդասիրաց» ձեռագրի ստեղծումը, որին մասնակցում են մի շարք շնորհալի պատանիները:

Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինե Ալեսի խոսքով, ստեղծված լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներ անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր գործունեության 8 տարիների ընթացքում դարձել է մարդասիրության յուրօրինակ ուղենիշ , այն վերափոխել է ավելի քան 3 միլիոն մարդու կյանք՝ աշխարհի տարբեր անկյուններում:

Ինչ վերաբերվում է  Երեւանի Մատենադարանում ստեղծված «Մատյան մարդասիրացին», այն տիկին Ալեսի խոսքով, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության արտացոլումն է, սերունդների կապի ու պատմության հարատեւման ապացույցը: «Ավրորա Մարդիգանյանը խիզախության եւ վերածննդի խորհրդանիշ է, որի մասունքներն ամփոփված են Կալիֆորնիայի ընդհանուր գերեզմանատներից մեկում: Կարեւոր է, որ նա ի վերջո իր հանգրվանը գտնի Հայաստանում, եւ այստեղ լինի նրա հուշակոթողը՝ ի նշան մեր անսահման երախտագիտության»,-հավելեց նա:

Հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Վիգեն Ավետիսը նշեց, որ այն  ստեղծելիս քանդակի մեջ ամբողջացրել  է այդ փխրուն կնոջ եւ համաշխարհային պատմությունը: Ի դեպ, հուշակոթողն ունի 2 կողմ՝ մի կողմում Ավրորան է եւ այն դժոխքը որի միջով անցել են այդ կինն ու հայ ժողովուրդը, մյուս կողմում՝ փրկության լույսը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930