Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Ռուբեն Կարապետյանը՝ Սուրեն Պետրոսյանին ձերբակալելու մասին

Ապրիլ 24,2024 18:30

«Սա դասական քաղաքական հետապնդում է, որը խարան է։ Արդեն վաղուց մեր երկրի միջազգային հեղինակությունը, վարկը խարխլված էր»,-Ձերբակալվածների պահման վայրի առաջ ի աջակցություն «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հավաքի ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը։

Հիշեցնենք՝ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվեց ապրիլի 23-ին։

Ռուբեն Կարապետյանը հավաստիացրեց՝ Տավուշում բնակիչների ընդվզումը տրամաբանորեն վերածվելու է համազգային պայքարի, որովհետև արդեն համբերության բաժակը լցված է․ «Բիրտ ուժով, իրավիճակն օգտագործելով, որ լրագրողներ չկան, այլանդակ գործողություններ իրականացրին իշխանությունները։ Սա տրամաբանական է։ Կա այդ վախն ու մտահոգությունը, որ այս շարժումը կարող է դառնալ համազգային շարժում և ընդգրկել մեր ամբողջ հանրապետությունը։

Սուրեն Պետրոսյանը շաբաթներ գտնվում էր Ոսկեպարում և կանգնած էր գյուղացիների կողքին՝ պայքարելու այս միակողմանի զիջումների դեմ։ Մենք պետք է հասկանանք մի կարևոր բաղադրիչ, որ իրենց ժողովրդավար հայտարարող իշխանությունները լրիվ իրենց դիմակը պատռեցին։ Դեռ պատռելու են։ Երկիրը վերածել են դասական ոստիկանապետության։ Սա անթույլատրելի է»։

Ռուբեն Կարապետյանն ասաց՝ իշխանությունները պետք է խելքի գան, և դեռ ժամանակ ունեն Սուրեն Պետրոսյանին ազատ արձակելու՝ հակառակ դեպքում այս համազգային շարժումը ծավալվելու է, ունենալու է ձնագնդիի էֆեկտ, և վերջին հաշվով հասնելու ենք մեր նպատակին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930