Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պետրոսյանը խնդրեց իր անունից Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի և մյուս բնակավայրերի բնակիչներին փոխանցել, որ իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը. Թագուհի Թովմասյան

Ապրիլ 24,2024 18:15

Քիչ առաջ տեսակցեցի Տավուշի պայքարի առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, ով քաղբանտարկյալ է, սկզբունքների բանտարկյալ:

Նրան չեն տրամադրել որևէ փաստաթուղթ, թե ինչի համար են բերման ենթարկել, ինչ մեղադրանք(ներ) են առաջադրվել: Պարզապես մեկուսացրել են և տարել Ձերբակալվածների պահման վայր:

Սուրեն Պետրոսյանը վստահեցրեց, որ ոստիկաններն իրեն որևէ իրավական պահանջ չեն ներկայացրել, որևէ հայտարարություն չեն արել, թե ինչ են պահանջում հավաքված քաղաքացիներից:

Նկարագրեց, որ ինքը որևէ գործողություն չի արել, այլ կանգնած է եղել քաղաքացիների կողքին՝ փողոցում, և փոխոստիկանապետ Հակոբյան ազգանունով մեկն ագրեսիվ վարքով ոլորել է իր ձեռքն ու ասել. «սրան էլ տարեք, շատ ա ակտիվ ոնց որ»:

Սուրեն Պետրոսյանը խնդրեց իր անունից Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի և մյուս բնակավայրերի բնակիչներին փոխանցել, որ իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը:

Սա ազգային ազատագրական պայքար է, սա քաղաքական, կուսակցական հարց չէ և մինչև վերջ պետք է գնալ:

Հարցերը լուծվում են տեղում՝ գետնի վրա, նահանջել չկա:

Միասին անցկացրած պայքարի օրերը մեզ պիտի ուժ տան շարունակելու հայրենիքի հանձնման դեմ մղվող պայքարը: Մենք թշնամուն հող չունենք հանձնելու, գերեզման ու եկեղեցի չունենք հանձնելու:

Երեկոյան 20:10-ին բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը, և մինչ այս պահը նրա հետ որևէ քննչական գործողություն չի իրականացվել: Պարզապես մեկուսացրել են և այդպիսով բավարարել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ցանկությունները:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930