Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պետրոսյանի մասով տեղեկատվական վակուում է. Վարդան Այվազյան

Ապրիլ 24,2024 19:01

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը եւս կպաշտպանի երեկ Տավուշում ձերբակալված՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի շահերը: Այդ մասին այսօր ի պաշտպանություն Սուրեն Այվազյանի կազմակերպված ցույցի ժամանակ ասաց Վարդան Այվազյանը: Սուրեն Պետրոսյանի շահերը կներկայացնեն նաեւ Ռուբեն Մելիքյանը եւ Վարազդատ Հարությունյանը:

Վարդան Այվազյանը նշեց, որ Սուրեն Պետրոսյանի մասով տեղեկատվական մեծ վակուում կա. «Երեկ երեկոյան, նրան ձերբակալելուց հետո, քիչ առաջ նոր տեղեկատվություն ենք ստացել, որ հարուցված է քրեական գործ եւ այն հանձնարարված է հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Գագիկ Հարությունյանին»:

Վարդան Այվազյանի դիտարկմամբ՝ Սուրեն Պետրոսյանի դեմ իրականացվողը դասական քաղաքական հետապնդում է, իշխանության վախի դրսեւորում է, ինչը երկար տեւել չի կարող:

Վարդան Այվազյանն անդրադարձավ նաեւ Տավուշում ստեղծված իրավիճակին, մասնավորաբար, հարցի իրավական կողմին: Ըստ այդմ, 1995-ի հուլիսի 5-ին, հանրաքվեով ընդունված Սահմանադրություն ունենք, որը մեր երկրի իրավական համակարգի բուրգի վերեւում է, այն ունի այնպիսի իրավական կշիռ, որին ոչ միայն իշխանության սիրելի՝ Ալմա-Աթայի փաստաթուղթը, ոչ էլ որեւէ այլ միջազգային փաստաթուղթ չի կարող հակադրվել:

Սահմանադրագետի դիտարկմամբ՝ ՀՀ գործող Սահմանադրությամբ ամրագրված է ՀՀ տարածքը, Սահմանադրության նախաբանով նաեւ Արցախն է համարվում Հայաստանի մաս եւ որեւէ իշխանություն, առավել եւս գործադիր իշխանության ղեկավարը, չի կարող միանձնյա ձեւով իր երկրի տարածքները զիջել թշնամուն՝ ինչ-որ պատճառաբանություններով: Այս գործընթացը Վարդան Այվազյանը ապօրինի է համարում, Սահմանադրության կոպտագույն խախտում, իսկ ՀՀ վարչապետին՝ ՀՀ սահմանադրական կարգի խախտող:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930