Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանական ուժերը թրաֆիքինգի զոհ են Նիկոլ Փաշինյանի ձեռքին՝ Երևանում, Կիրանցում, Սյունիքում՝ ամեն տեղ»․ Գեղամ Մանուկյան

Ապրիլ 24,2024 17:59

«Սրբություն չունեցող համակարգեր են։ Վահե Ղազարյանին հրապարակային ասել եմ, որ ոստիկանության ստորաբաժանումները թրաֆիքինգի զոհ են»,-Ոսկեպար-Կիրանց հատվածում, որտեղ Տավուշի և այլ մարզերի բնակիչներ փակել են ճանապարհը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ոստիկանության կողմից Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողություններին։

Ըստ նրա՝ ոստիկանական ուժերը թրաֆիքինգի զոհ են Նիկոլ Փաշինյանի ձեռքին՝ Երևանում, Կիրանցում, Սյունիքում՝ ամեն տեղ․ «Միայն 2023-ի յոթ ամսվա համար 70 միլիոն դրամ ոստիկանությունը փող է ծախսել, որ ավտոբուսներով Նիկոլ Փաշինյանին ուղեկցի կամ Երևանից կարմիր, սև բերետավորներին թանկ ավտոբուսներով մի տեղից մյուսը տեղափոխի»։

Պատգամավորի կարծիքով՝ պետք է ոստիկանության մեջ տարբերակում դնել․ «Անցնող երեք-չորս տարիների պայքարի մեջ Երևանի բոլոր քաղմասներն անգիր գիտի։ Նիկոլ Փաշինյանին թվում է՝ իրենք հոգով իր հետ են․ որ քաղմաս մտնում ես, Նիկոլ էին հայհոյում։ Մինչև քաղմասի դուռը ոստիկանական զորքերը՝ կարմիր, սև բերետավորներ այլ հոգեբանության՝ փողի գերի, որևէ մարդկային բանական տրամաբանություն, բարոյական սահմանափակում չունեցող մի շրջանակ է, որը անվերապահորեն կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները, և լրիվ ուրիշ իրավիճակ է ոստիկանատներում։ Դա նկատելի է։ Կան մոբիլ, հսկայական զորքեր, որոնք ուղղակի Նիկոլ Փաշինյանի ձեռքին գործիք են՝ Վահե Ղազարյանն էլ այդ ամենի միջնորդն է»։

Լրագրողների փաստմանը՝ Բագրատ Սրբազանը ևս թիրախավորվում է, Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Արշակ Սրբազանի ելույթից հետո բան չունեմ ավելացնելու․ արդեն ամեն ինչ ասված էր դրանով և որ իրականում գլուխը կախ ոստիկանները, որ լսում էին Սրբազանին․ մի քանի պատկեր տեսա։ Արդարացում չկա․ տուն, երեխա են պահում։ Շատ վատ մասնագիտություններով մարդիկ կան, որ տուն ու երեխա պահելով են արդարացնում իրենց, բայց իրենք համարվում են անբարոյական»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930