Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկը, եթե ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է․ ուրիշ ճանապարհ և տարբերակ չկա»․ Բագրատ Սրբազան

Ապրիլ 24,2024 16:34

«Որևէ մեկը, եթե ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է․ ուրիշ ճանապարհ և տարբերակ չկա»,-Ոսկեպար-Կիրանց հատվածում, որտեղ Տավուշի և այլ մարզերի բնակիչներ փակել են ճանապարհը, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա հիշեցրեց՝ այսօր մեր սրբադասված զոհերի, նահատակների հիշատակի օրն է․ «Բնականաբար, առաջին հերթին մեր հարգանքի ու խոնարհումի ընծայումն է ու բարեխոսության հայցումն է իրենցից։ Վստահ եմ՝ իրենց մեծագույն ներկայությունը մեր կյանքում մեզ պիտի առաջնորդի ճշմարտության հաղթանակին»։

Լրագրողների հիշեցմանը՝ երեկ առաջին անգամ Հայ Առաքելական եկեղեցին նզովքներ հղեց ՀՀ-ից տարածքներ հանձնողների, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունն ուրացողների նկատմամբ և հարցին՝ ի՞նչ գնահատական կտաք, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Առաջին անգամ չէ։ Այս համատեքստում շատ ավելի կարևոր ուղերձը մեր Արշակ Սրբազանի հնչեցրածն է հենց ցեղասպանության հուշահամալիրից, որը տեղի, բնույթի, բովանդակության իմաստով հասանելի ուղերձ է։ Որևէ մեկը, եթե ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է․ ուրիշ ճանապարհ և տարբերակ չկա։ Սա բնությունն է, էությունը հայ եկեղեցու․ ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը։

Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, ինքնության կրողը մշակութային ու հոգևոր իմաստով շատ հաճախ քաղաքական իմաստով եղել և մնացել է հայ եկեղեցին, սա բնական արտահայտություն է, ոչ թե արհեստական ձևակերպված կամ քաղաքական ենթատեքստով արտահայտություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հարգելի Բագրատ Սրբազան, շնորհակալություն հայտնելով Ձեզ՝ Ձեր հայրենանվեր պայքարի համար, ուզում եմ տեղեկացնել նաև վերջին ժամանակներս հասարակության մեջ շրջանառվող հետևյալ ցանկությունների մասին.
    Ներկա իրավիճակում, երբ հայ ժողովուրդը հուսահատված և մոլորված է իշխանության դավաճանական հողահանձնման վարքագծից և ընդդիմության անմիաբան ու անկարող գործունեությունից, միայն Հայ Առաքելական Եկեղեցին է մնացել այն հեղինակավոր և ազգապահպան կառույցը , որը Հայրենիքի փրկության համար կարող է իրականացնել համաժողովրդական արթնացումը, համախմբումը, առկա իրադրության սթափ վերլուծությունը և ստանձնել այս ծանր վիճակից դուրս գալու առաջնորդությունը:
    Այս կերպ մտածողները մեր հասարակության մեջ արդեն շատ են և ժամանակն է, որ մեր Եկեղեցու բոլոր շնորհալի հոգևորականները Աստծո կամոք ստանձնեն Հայրենիքի փրկության համար իրենց վերապահված առաջնորդությունը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930