«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանին ՁՊՎ-ում այցելած պատգամավորներից տեղեկացա, որ ո՛չ ձերբակալումն իրականացրած մարմինը՝ ոստիկանությունը, ո՛չ էլ որոշումը կայացրած քննիչը նրան չեն տրամադրել ձերբակալման վերաբերյալ փաստաթղթերի՝ արձանագրության ու որոշման պատճենները, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ դրանք ձերբակալվածին հանձնելը պարտադիր է։
Առերևույթ առկա են նաև այլ դատավարական խախտումներ (փաստաբանի իրավունք, իր իրավունքների մասին ծանուցվելու իրավունք և այլն):
Կարդացեք նաև