Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ դստեր հետ։ Այդ պահին հուշահամալիրում էին նաեւ Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամները, ովքեր տեսնելով Աննա Հակոբյանին՝ սկսեցին բացականչել «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ, հողատու», «Առանց Նիկոլ Հայաստան», «Ձեր ներկայությունը պղծում է այս վայրը» եւ այլն:
ԱԺԲ անդամներից մեկը հարցրեց. «Տիկին Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ձեր ամուսինը մեր հայրենիքի մի մասը հանձնել է»։ Աննա Հակոբյանն ի պատասխան խոժոռ հայացքով նայեց։
«Ինչո՞ւ եք խոժոռ նայում, դուք չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է»,- հարցրեց ԱԺԲ անդամը։
Կարդացեք նաև
Աննա Հակոբյանն ի պատասխան մեղադրանքների ժպտում էր։
Նա այդ վանկարկումների տակ ծաղիկներ դրեց հուշահամալիրում ու հեռացավ։
Նրա անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին, որպեսզի լրագրողները հարցեր տային։ Նրանք հրմշտելով լրագրողներին եւ այլ ներկաների՝ Աննա Հակոբյանին հեռացրեցին տարածքից։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ