Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին

Ապրիլ 24,2024 13:48

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում։

Բովանդակային առումով Էրդողանի ուղերձը էականորեն չի տարբերվում նախորդ տարիների ուղերձների տեքստից, քանի որ նորից հավասարության նշան է դրվում հայերի և Օսմանյան պետության մյուս քաղաքացիների կրած տառապանքների և զրկանքների միջև՝ բնականաբար անտեսելով հայերի դեմ ծրագրված էթնիկ զտման քաղաքականությունը։

Չնայած իր ուղերձի տեքստում Թուրքիայի նախագահը նշում է, որ ցավակցում է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին, սակայն ցավակցությունն առավելապես ուղղված է Թուրքիայում բնակվող հայ համայնքին։

Այսպիսով Էրդողանն առանձնացնում է իր երկրի քաղաքացի հայերին, սփյուռքից և Հայաստանի հայերից՝ նպատակ ունենալով տարանջատում մտցնել հայության տարբեր շերտերի միջև։

Հիշեցնենք, որ առաջին անգամ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձով էր հանդես եկել 2014 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ փորձելով ցույց տալ, թե Թուրքիայի վերաբերմունքը և մոտեցումը փոխվել է այդ հարցում և նպատակ ունենալով մեղմել միջազգային հանրության ճնշումը։ Սակայն 2014 թվականին և հաջորդած տարիներին նույնաբովանդակ ուղերձները հստակորեն պարունակում են ցեղասպանության իրողությունը ձևախեղելու և բոլորովին այլ լույսի տակ ներկայացնելու միտումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930