«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը
Կան պրոպագանդիստներ, որոնք հայտարարում են, որ «այ, եթե Թուրքիայի արխիվները բացվեն, հայ ժողովրդին շոկ է սպասվում ցեղասպանության մասով»։ Ինձ մոտ առնվազն մի քանի հարց է առաջանում․
Ա․ Այդ մարդիկ, եթե թուրքական գործակալ չեն, ի՞նչ գիտեն, թե ինչ կա թուրքական արխիվներում, որ պնդում են, թե հայ ժողովրդին շոկ է սպասվում։
Բ․ Եթե իրեն ասել են, որ թուրքական արխիվներում ինչ-որ բաներ կան, ովքե՞ր են ասել։ Արդյո՞ք թուրքերը չեն ասել։
Կարդացեք նաև
Գ․ Թուրքիայի կողմից արխիվները բացելու առաջարկը շատ վաղուց է եղել։ Այս մարդիկ արդյո՞ք չեն սպասարկել Թուրքիայի առաջարկը։ Քանի՞ ամիս նրանք հող նախապատրաստեցին, որ Անդրանիկ Քոչարյանը արդեն նման հայտարարությամբ հանդես եկավ։