ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կալանավայրում հանդիպմանը։
Մանասյանն ասաց, որ Տոնոյանի հետ երկար զրուցել է, սակայն մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ զրույցը խորհրդապահական նշանակություն ունի։
Անահիտ Մանասյանի խոսքով՝ Տոնոյանի նշած խնդիրները վերաբերել են թե՛ քրեական վարույթին առնչվող հանգամանքներին, թե՛ ազատությունից զրկելու իրավաչափությանը։
ՄԻՊ-ը, ինչպես ասաց Մանասյանը, ստացված տեղեկությունները ամբողջականացնելուց եւ ամփոփելուց հետո իր մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ կհասցեագրի եւ կփորձի դրանց ուղղությամբ լուծումներ գտնել։
Կարդացեք նաև
Դավիթ Տոնոյանը 2 տարուց ավելի է կալանավորված է, նրա պաշտպանները պնդում են, որ Տոնոյանի կալանավորումը քաղաքական նպատակ է հետապնդում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ