«Մեր գործընկերոջ նման արտահայտություններն ուղղակի ամոթի զգացում են առաջացնում։ Նա հատել է բոլոր կարմիր գծերը», – պնդել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Կիպրոսի տարածքային ամբողջականությունը»։ Բացի այդ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում բնորոշել էր որպես «ներխուժում»։