Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ․ «Սուրեն Պետրոսյանի դեպքում կա քրեական հանցակազմի հետ կապված տեղեկատվություն, քրեական գործի շրջանակներում ձերբակալում է»

Ապրիլ 24,2024 12:48

Անընդունելի է թե՛ հավաքի մասնակիցների, թե՛ բոլոր դերակատարների նկատմամբ բռնության որեւէ կիրառում ոստիկանության կողմից, դա իրավաչափ երեւույթ չէ։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն՝ անդրադառնալով երեկ Տավուշում բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմանը, բերման ենթարկելու դեպքերին։

Մանասյանի խոսքով՝ ՄԻՊ-ը առերեւույթ կասկածներ է ունեցել, արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանական ստորաբաժանումներ, քանի որ բերման ենթարկվածներ կան, այցելել են բուժհաստատություններ, զրուցել դեպքի մասնակիցների հետ։ Այս ամենն ամփոփելուց հետո ՄԻՊ-ը եզրահանգում կանի եւ հայտարարություն կտարածի։

Անդրադառնալով Նոյեմբերյանում երեկ ԵԿՄ-ի մեքենան ցուցարարների մեջ մխրճելուն, որի հետեւանքով կան տուժածներ, Մանասյանն ասաց՝ հայտարարություն են տարածել, հատուկ շեշտադրել են, որ բռնության որեւէ դրսեւորում որեւէ դերակատարի կողմից անթույլատրելի է․ «Պահանջել ենք իրավասու մարմիններից պատշաճ քննության իրականացում։ Զրուցել ենք բոլոր քաղաքացիների հետ, ովքեր նախ ազատությունից են զրկված եղել։ Մարմնական վնասվածքով քաղաքացուն ենք այցելել, նա հիվանդանոցում է, բայց երեկ չենք զրուցել։ Նրա հետ զրուցելուց հետո կամփոփենք»։

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն ու Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանը. լուսանկարը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» էջից

Մանասյանն ասաց, որ երեկ բերման ենթարկվածների հետ հանդիպել են, արձանագրել նրանց բարձրաձայնած խնդիրները, բոլորն արդեն ազատության մեջ են, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից․ «Սուրեն Պետրոսյանի դեպքում կա քրեական հանցակազմի հետ կապված տեղեկատվություն, մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930