Այսօր մենք ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը:
Խոնարհվում եմ այդ սարսափելի ոճրագործությանը զոհ գնացած մեր 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակի առաջ:
Հիշողությունը ցեղասպանության մասին, ինչպես նաև նրա դասերը երբեք չպետք է դուրս մնան մեր անցյալի, ներկայի և ապագայի պատմությունից: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություն և հակամարդկային երևույթ ճանաչող ու դատապարտող քաղաքակիրթ աշխարհին` ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով։
Իսկ մենք, որպես ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք առաջ նայել, առաջ շարժվել և ակտիվ մասնակիցը դառնալ այսօր աշխարհում տեղի ունեցող բոլոր զարգացումներին’ առանց նահանջելու մեր ինքնությունից ու պատմությունից։
Կարդացեք նաև
Արմեն Սարգսյան
ՀՀ չորրորդ նախագահ