Չնայած Հայաստանի որոշմանը դադարեցնել մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ, «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանն, իրոք, սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգում աշխատանքները շարունակվում են։ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ մնում են լիովին համապատասխան կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Տասմագամբետովն ընդգծել է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը։
«Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից»,- նշել է Իմանգալի Տասմագամբետովը: