Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ եթե դու ամիսը մեկ մեքենայով Երևանի փողոցներում ավտոների ջարդ անես, մեկ է, պրոբլեմ չունես. ավտո ջարդելու ու քրֆելու տարբերությունը. «ՉԻ»

Ապրիլ 24,2024 11:18

Shamshyan.com-ը հայտնում է, որ Սևանի մոտ ոստիկանները երկու մեքենա են կանգնեցրել, որոնցից մեկի մեջ եղել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված, Երևանի բնակիչ «Ճվճվ Արո»-ի որդին՝ 31-ամյա Սերժ Վարդանյանը, որը պարեկներին խնդրել է, որ մեքենաները չտանեն, և ինքը պետք է 1 ժամվա ընթացքում լինի տանը, քանի որ եթե 1 ժամից 1 րոպե էլ ուշանա, դատարանը նրա խափանման միջոցը կփոխի ու նորից կտեղափոխեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

«ՉԻ». Մենակ մե՞զ է ֆանտաստիկ թվում այն փաստը, որ միլիոն քրեական գործով անցնող անձը, որին դատել են, հիմա էլ են դատում, որին հազար անգամ ձերբակալել են երթևեկության կանոնները խախտելու, ոստիկանների հրահանգները չկատարելու, մեքենաներ ջարդելու, վթարային իրավիճակներ ստեղծելու համար, բանտում լինելու փոխարեն ֆռֆռում է Սևանում, որովհետև, պարզվում է, նրա խափանման միջոցը փոխել են: 

Իսկ երկրի իշխանությունների հասցեին վատ-վատ բառեր ասած Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին սպեցնազով, զորքով, զրահով ասֆալտին են ցխում, կալանավորում են, խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդություններն էլ մերժում են: Մենք դեռ Արմեն Աշոտյանի մասին չենք ասում: 

Այսինքն, եթե դու ամիսը մեկ մեքենայով Երևանի փողոցներում ավտոների ջարդ անես, տանձի տեղ չդնես ոստիկաններին, մեկ է, պրոբլեմ չունես, դա ավելի թեթև զանցանք է, քան խոսքով վիրավորելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930