Քիչ առաջ խոսեցի Տավուշի պայքարի առաջնորդներից մեկի՝ Սուրեն Պետրոսյանի հետ, ում ոստիկանները հանիրավի բերման են ենթարկել և տեղափոխել են Նոյեմբերյանի բաժին։
Զրույցից պարզ դարձավ, որ իր հետ կան ևս 2 հոգի՝ Սիմոն Գիշյանը և Լևոն Գրիգորյանը։
Սուրենը փոխանցեց, որ ամեն ինչ նորմալ է, պայքարի տրամադրությունը չի ընկնելու և, իրեն բերման ենթարկելով, չեն կարող կասեցնել միակողմանի զիջումների դեմ մղվող պայքարը. ամեն ինչ շարունակվելու է։
Նշեմ, որ Բագրատաշենի մոտից հարյուրավոր քաղաքացիների հետ նա փակել էր Վրաստան-Հայաստան միջպետական ավտոճանապարհը՝ ի նշան հայրենիքը հանձնելու՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունների դեմ բողոքի։
Կարդացեք նաև
Հ.Գ. Ընդհանուր հաշվով արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար։
Հ. Գ.-2 Ուշ գիշերին տեղեկացա, որ փորձում են խուլիգանության հատկանիշներով վարույթ հարուցել Սուրեն Պետրոսյանի նկատմամբ և ձերբակալել նրան:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ