Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում ենք ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները. ԵԿՄ Վանաձորի բաժանմունք

Ապրիլ 24,2024 00:20
Ekm

ԵԿՄ ՎԱՆԱՁՈՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաշվի առնելով երկրում, մասնավորապես սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը պահանջում ենք ՀՀ իշխանություններից.

1. ՀՀ Տավուշի մարզի շփման գծից ՀՀ զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ՝ դուրս բերել նաև Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ստորաբաժանումները, որից հետո միայն կատարել սահմանագծում և սահմանազատում: Վստահ ենք, որ հակառակ դեպքում, Ադրբեջանը դուրս չի գալու իր կողմից օկուպացված ՀՀ տարածքներից, որն ապացուցվել է մեր ժողովրդի բազմադարյան պատմության արդյունքում:

2. Դատապարտում ենք ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները, հաշվի առնելով այն իրողությունը, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, և որի ստեղծման առաքելությունն է ՀՀ սահմանների պաշտպանությունը և հայ ժողովրդի արժանապատիվ գոյության ապահովումը:

 ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի խորհուրդ

 23.04.2024 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930