Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետն իրեն լավ չի պահել. ոստիկանները Բագրատ սրբազանին էլ չեն խնայել

Ապրիլ 23,2024 23:35

Ոստիկաններն այսօր բիրտ ուժ են կիրառել Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ:

Ցուցարարներին ճանապարհից հեռացնում էին թեւերը ոլորած: «Ջարդիր թեւը» ոստիկաններին նման դիտողություն արած քաղաքացուն ոստիկաններից մեկը մոտեցավ զայրացած՝ հարցնելով.  «Ինչ, քո ասածն ինչ է»: Հետո սկսեցին գոռալ ու հրել ճանապարհը փակած քաղաքացիներին, նրանց մեքենաները. «Դուրս եկեք, արա… դավայ  հլը հետ անցեք, ձերբակալեք սրանց» :

Քաղաքացիները ի պատասխան ոստիկանների գործողությունների՝ ասում էին՝ միայն ջարդել ու ավերել գիտեք: Կային քաղաքացիներ, որոնք պնդում էին, որ իրենց մեքենաները վնասել են:

Ի դեպ, քաղաքացիական հագուստով մի անձ ոստիկանների գործողությունները տեսանկարահանող «Առավոտի» թղթակցին մոտեցել ու բեյջ է պահանջել ու ամեն կերպ փորձել խոչընդոտել մեր նկարահանումը:

Բագրատ սրբազանին նույնպես ոստիկանները չեն խնայել ու հրել են՝ թույլ չտալով, որ սրբազանը միջամտի ու կանխի քաղաքացիների ձերբակալությունը. «Իրեն լավ չի պահել փոխոստիկանապետը»:

Ոստիկանները խոչընդոտել են նաեւ դեպքի վայրում աշխատող լրագրողների աշխատանքը, հարվածելով խփել են ու մեր թղթակցի ձեռքից գցել են դեպքի վայրը նկարահանող հեռախոսը՝ կոտրելով այն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Գործի անցան տականք իշխանության տականք պատժիչներն իրենց գույնզգույն գլխարներով, որոնց նիկոլը առատաձեռն վարձատրում է ալիևի ծրագրերն ամեն գնով կատարելու համար։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930