Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելել են գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր:
Հիշեցնենք, որ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին: Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն այս պահին գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Բերման ենթարկվածներից են նաեւ Վահագն Մախսուդյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Շալիկո Եղիազարյանը, Լևոն Գրիգորյանը, Եղիշե Մախսուդյանը:
Բագրատաշենի ցույցի մասնակիցները շարժվել են Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի մոտ` ի աջակցություն բերման ենթարկվածների:
Կարդացեք նաև
Քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից ազատ են արձակվել Մախսուդյանի որդին՝ Վահագնը ու եւս երկու անձ: Սուրեն Պետրոսյանին ձերբակալել են խուլիգանության հոդվածով:
Ներքին գործերի նախարարության լրատվական բաժնից հայտնել են, որ Տավուշում բողոքի ցույցերի ժամանակ տարբեր կասկածանքներով ձերբակալված է 10 անձ,որոնք գտնվում են Տավուշի մարզի ոստիկանության տարբեր բաժիններում: