Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Այս սահմանազատումը ոչ թե դեպի խաղաղություն, այլ պատերազմ տանող քայլ է»․ Արմեն Բաղդասարյան. «Ա1+»

Ապրիլ 23,2024 23:20

«Այդ գյուղերը պետք է տարհանվեն, տեղի բնակիչները դա շատ լավ գիտեն, այդ պատճառով էլ պայքարում են։ Այդ մարդիկ հասկանում են, որ կա երկու տարբերակ՝ կամ պետք է էվակուացվեն, կամ ադրբեջանական զորքերը գալու են, կանգնեն կես մետր հեռավորության վրա։ Դրա համար էլ ապրել չի լինի, և ինչ-որ պահի բախումներ կլինեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող իրադարձություններին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանային գործողություններին, ասաց, նախ պետք էր «խաղաղության պայմանագիրը կնքել, որից հետո ամբողջ սահմանը դելիմիտացիա անել, վերջում նոր փուլ առ փուլ դեմարկացիա անել»։ «Մինչդեռ այս սահմանազատումը ոչ թե դեպի խաղաղություն, այլ պատերազմ տանող քայլ է»,- հավելեց նա։

Խոսելով Հայաստանից ռուս զորախմբերի դուրս գալու հնարավորության մասին՝ փորձագետն ասաց, թե նրանք մեր երկրից առանց արյուն թափելու չեն գնա։ «Նրանք այս տարածաշրջան հայտնվել են 200 տարի առաջ մի քանի արյունալի պատերազմների արդյունքում և հենց այնպես դուրս չեն գա։ Կփորձեն նոր պատերազմներ հրահրել»,- եզրափակեց Արմեն Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930