Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանությունները նորից իրենց ադրբեջանցի գործընկերների հետ հանցավոր համաձայնության են եկել ու բացում են ոչ միայն Տավուշի առաջնագիծը, այլեւ մեր հայրենիքի առաջնագիծը. Գառնիկ Դանիելյան

Ապրիլ 23,2024 23:07

«Օրեր շարունակ տավուշցին համառ դիմադրություն է ցույց տալիս թշնամուն եւ այս ապիկար իշխանություններին: Տավուշում ստեղծվել է  դիմադրություն հանուն Հայաստանի հանրապետության  եւ հայ ժողովրդի: Մեծից փոքր կանգնել են իրենց սրբությունը, շիրիմները, տունն ու հայրենիքը պաշտպանելու համար: Ցավոք, այս իշխանությունները նորից իրենց ադրբեջանցի գործընկերների հետ հանցավոր համաձայնության են եկել ու բացում են ոչ միայն Տավուշի առաջնագիծը, այլեւ մեր հայրենիքի առաջնագիծը»,- այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված  ամենամյա ջահերթով երթից առաջ Հանրապետության մարդաշատ հրապարակում հայտարարեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Պատգամավորը կոչ արեց մենակ չթողնել  տավուշցուն. «Տավուշը ամուր հենարանն է, թիկունքն է, մեր դարպասն է: Այս ամենը նաեւ հետեւանքն է, որ Արցախը ընկավ ու մենք բավարար աջակցություն ցույց չտվեցինք արցախցիներին, եթե Տավուշն ընկնի , ապա դա հայ ժողովրդի վերջն է լինելու»:

Պատգամավորը նկատեց նաեւ, որ թշնամին իր ծրագրերը իրականացնելու մեջ հետեւողական առաջ է գնում, նրանց ծրագիրը կասեցնելու համար հայությանը պետք  է միասնականություն, համախմբվել ու կասեցնել թշնամուն:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930