Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X միկրոբլոգում (նախկինում՝ Twitter) անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների և ճնշումների շուրջ լուրերին:
«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»:
We are concerned by mounting reports of police violence in Armenia.
— Freedom House (@freedomhouse) April 23, 2024
We urge Armenian authorities to investigate this pattern of excessive force and inhumane treatment and work with civil society to foster and implement meaningful reform.https://t.co/DIhmDmwatu