Լրահոս
Օրվա լրահոսը

էրդողանների ու ալիեւների ձեռքով թշնամին ցանկանում է ոչնչացնել մեզ մեր բնօրրանում ու քանի դեռ արժանի հարված չի ստացել, երբեք չի հրաժարվելու իր այս ցեղասպան քաղաքականությունից. (Ֆոտոշարք)

Ապրիլ 23,2024 22:11

Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված սկսվեց ամենամյա ջահերթով երթը:

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ մենք նորից համախմբվել ենք, որ մեր պահանջատիրության ջահը տանենք դեպի Ծիծեռնակաբերդի սրբազան բարձունք:

Ջահերով երթը լոկ հիշատակի ու սգո երթ չէ, այն պահանջատիրության ու արժանապատվության երթ է, հավատի, որ մի օր ցեղասպան թշնամին պիտի պատասխան տա իր գործած ոճիրների համար ու հատուցի, հատուցի վերականգնելով մեր անժամանցելի իրավունքները:

Վերջին տարիները եկան ապացուցելու, որ ցեղասպանությունը լոկ պատմություն չէ, ցեղասպանությունը թուրքական պետության քաղաքականությունն է, որը չի փոխվել:

130 տարի առաջ Աբդուլ Համիդի ձեռքով, 109 տարի առաջ էնվերների, Ջեմալների, Թալեաթների ձեռքով, 30 տարի առաջ Մութալիբովների ձեռքով, այսօր արդեն էրդողանների ու ալիեւների ձեռքով թշնամին ցանկանում է ոչնչացնել մեզ, բնաջնջել մեզ մեր բնօրրանում ու քանի դեռ արժանի հարված չի ստացել, երբեք չի հրաժարվելու իր այս ցեղասպան քաղաքականությունից:

Այսօր ապրում ենք նահանջի, ապազգայնացման ու ուրացման ժամանակաշրջան, մեզ փորձում են ստիպել ուրանալ մեր պապերի արյունը, մեր սրբազան հայրենիքը: Մեզ ստիպում են հայրենիք չկոչել այն հողը, որը մեզնից խլել են զազրելի ձեւով՝ ցեղասպանությամբ, մեզ ստիպում են հրաժարվել մեր պահանջատիրությունից, բայց մենք այստեղ ենք վերահաստատելու, որ արժանապատիվ հայությունը վեր է հառնելու մոխիրներից ու պայքարելու է իր իրավունքների ու հայրենիքի վերականգնման համար ու հաղթելու է»,- նախքան երթի մեկնարկը այսպիսի հայտարարություն եղավ Հանրապետության մարդաշատ հրապարակում:

Ինչին հաջորդեց Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930