Լրահոս
Օրվա լրահոսը

Ջահերով երթի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնել Բաքվի բանտում գտնվող հայ գերիներին

Ապրիլ 23,2024 21:52

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված և ամեն տարի, ապրիլի  23-ի երեկոյան  Երևանի կենտրոնից դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք  շարժվող ջահերով երթի մասնակիցներն այս տարի կրել են  նաև Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների լուսանկարներով պաստառներ:

Մասնակիցներն այդպիսով  իրենց զորակցությունն են հայտնել  Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին և պատանդներին՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» պաստառներով:

Նրանք կրել են նաև ապրիլի 5-ից հացադուլ հայտարարած  Ռուբեն Վարդանյանի լուսանկարը՝ Բաքվի բանտից ընտանիքին փոխանցված նրա ուղերձով՝ «Արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ռուբեն Վարդանյանը հայ ոգեղեն մարդու և առաջնորդի իսկական տեսակ է: Գտնվելով թուրքական դաժան գերության մեջ, նա չի ընկրկում և չի հուսահատվում, այլ իր հայրենանվեր պայքարով ապացուցում է վերը հնչեցրած իր կոչի ճշմարտացիությունը – «Արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են քան նույնիսկ կյանքը»:
    Այս կոչը լսելուն պետք է հետևի հուսահատության մեջ գտնվող հայ մարդկանց համատարած արթնացումը և մեր Հայրենիքին տեր կանգնելը:
    Արթնացիր հայ մարդ, քանզի վիրավոր Հայրենիքն է քեզ խնդրում իրեն տեր կանգնել և չհանձնել օտարին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930