Այրում-Բագրատաշեն ճանապարհին իրավիճակը լարված է, քաղաքացիները փակել են դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը։ Ոստիկաններն ուժ են գործադրում, փորձում են բացել ճանապարհը։ Մի խումբ ոստիկաններ ճանապարհին կայանած մեքենան փորձում են հեռացնել։ Մեծ թվով ոստիկաններ են լծված ճանապարհը բացելուն։
Նաեւ բողոքի ցույց անող քաղաքացիներին ոստիկանները բերման են ենթարկում։
Կարդացեք նաև
Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ, ոստիկանները բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ։
Մանրամասները՝ ուղիղ եթերում
Ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները համատեղ հայտարարություն տարածեցին, հետո, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին են փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:
Այս հայտարարությունից հետո բողոքի ցույցեր սկսվեցին, բնակիչները մինչ օրս փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցով անցնող հատվածը։