«Որեւէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը իր կողմնակիցների հետ մասնակցում էր ամենամյա ջահերով երթին:
Լրագրողի հարցին՝ Տավուշից սկիզբ առնող պայքարը կդառնա՞ հանրային այն գործընթացը, որը վերջ կդնի այս իշխանությունների զիջումներին, պարոն Սարգսյանը դժվարացավ կանխատեսում անել, ապա ասաց. «Տավուշի մասին խոսել եմ, բացի այդ ունեցել ենք ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը, այնտեղ ամեն ինչ ասված է»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այս իշխանություններն ասում են, Հայաստանից ոչ մի բան չենք տալիս, դրանք ադրբեջանցիների տարածքներն են, պարոն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ինչ ուզեն, կարող են ասել, այսօր՝ մի բան, վաղը՝ մի ուրիշ բան, ինչ կարող եմ ասել…տրամաբանության նշույլ չկա, մենք այդ մասով էլ ենք հայտարարություն արել»:
Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է Փաշինյանին իշխանությունից հեռացնելը եւ ինչ տարբերակով, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ես բազմաթիվ անգամ ասել եմ՝ այո, իրատեսական եմ համարում: Ամենամատչելի, ամենաճիշտ ճանապարհը անվստահություն հայտնելն է, դրա ժամանակն էլ է գալու: Պատիվ ունեմ խմբակցությունը կամ երկու խմբակցությունով կարո՞ղ են դա անել, իհարկե՝ ոչ ապահովեք հասարակական ճնշումը»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե ձեզ մերժողները ձեզնից են ակնկալում լուծման տարբերակներ, պարոն Սարգսյանը պատասխանեց՝ երբ տեսնի, որ շատ են ակնկալողները, ինքն իր լուծումները կներկայացնի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ