Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչը համահունչ է երկու երկրների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների տրամաբանությանը:
Կարդացեք նաև
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի Սենատի անդամներին՝ Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:
Քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Նախարարի տեղակալը ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին։ Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ