Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկազարդ պատշգամբներով շենք՝ զբոսաշրջային Գյումրիում

Ապրիլ 23,2024 20:03

Գյումրու  քաղաքային իշխանությունները շենքերից մեկի պատշգամբները զարդարել են ծաղիկներով՝ գարնանային շունչ, գույներ ու տրամադրություն հաղորդելով զբոսաշրջային քաղաքին։

Գարեգին Նժդեհ հրապարակում գտնվող 4 բ հասցեի շենքը բնականաբար պատահական ընտրված չէ, այն Գյումրու մուտքից հեռու չէ,  հյուրերը Գյումրի  այցելելու համար պարտադիր անցնելու են հենց այդ շենքի մոտով, քաղաքային իշխանությունը դիազայներական նման լուծմամբ փորձել է գրավիչ դարձնել քաղաքը։

Ծաղկազարդ պատշգամբներով շենքերի կարելի է հանդիպել գրեթե բոլոր եվրոպական քաղաքներում, իսկ Հայաստանում  յուրօրինակ, չքնաղ պատկեր է Տավուշի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի շենքում։

Գյումրու համայնքապետարանը մտադիր է ծաղկազարդ դարձնել նաև քաղաքի մյուս շենքերը, հատկապես պատմական կենտրոնի։

Նկատենք, որ Գյումրիում  ակնառու փոփոխություններ են տեղի ունենում Լուսինե Սանոյանի՝ առաջին փոխքաղաքապետ նշանակվելուց հետո։

Հիշեցնենք,  որ նրա մտահղացմամբ հայ հանճարների լուսանկարները փակցվեցին կանգառներում, կենդանիների հետ մարդավայել վերաբերվելու, նրանց որդեգրելու  սոցիալական գովազդներ  հայտնվեցին քաղաքի կենտրոնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930