Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցում ես սովորել եմ, որ Հայաստանի տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է»․ Արփի Դավոյան

Ապրիլ 23,2024 19:35

«Երբ ես դպրոց եմ գնացել, ես սովորել եմ, որ ՀՀ տարածքը 29 743 քկմ է, ինձ ոչ մեկ չի ասել՝ ՀՀ տարածքն այս տարի սովորում ենք 1926 թվականի քարտեզով, էն մյուս տարի՝ այլ քարտեզով։ Մոտավոր ասել ենք՝ 29 800 քկմ, սակայն որեւէ մեկն այլ քարտեզի մասին խոսք չի տարել»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Նա դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին․ «Պարոն Խաչատրյան, անընդհատ խոսում եք կապիտուլյացիայի մասին։ Կապիտուլյացիայի ուղիղ, իդեալական, կատարյալ օրինակ 2023 թվականի Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթն է։ Դասագրքային օրինակ է, կարող եք մանրամասն կարդալ եւ տեսնել, թե ինչ է տեղի ունեցել։ Ասում եք՝ Ալիեւը կհասնի Սյունիք, միջանցքը ուժով կբացի։ Այստեղ մի հատ շատ կարեւոր բան է տեղի ունենում, երբ դուք ասում եք՝ Ալիեւը կփորձի միջանցքն ուժով բացել։ Բա երկու տարի խի՞ էիք ասում՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է միջանցքը տա, հիմա պարզվում է՝ Ալիեւը կփորձի ուժով կբացի։ Կարո՞ղ եք ասել, որ երկու տարի բոլորին համոզում էիք, որ միջանցքը տալիս է, մեկ էլ հիմա պարզվում է, որ Ալիեւը կարող է փորձել ուժով բացել»։

Արփի Դավոյանը, անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող գործընթացներին, ասաց․ «Ականների պայթեցման հետ կապված դիրքային փոփոխություններ չեն եղել: Դա ձեր վերլուծությունն է, փաստացի այդպիսի բան տեղի չի ունեցել։ Պայթյունի ձայնից չի կարելի բան եզրակացնել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավ ո՞վքեր են այս խեղճ աղջնակին պատգամավոր դարձնողները: Բալիկ ջան, նիկոլը տալիս է միջանցքը աջակցելով որ ալիևը իբրև թե ‘ուժով’ բացի այն: Այս տարիներին ոչ մի քայլ չի արվել ուժեղացնելու համար Սյունիքը: Սա հերիք չի՞ պնդելու համար, որ նիկոլը ‘հրավիրում է’ ալիևին գալ ու վերցնել…Բա խոմ ակնհայտորեն չի հանձնելու այն ինչ Նժդհը պահպանեց ու փոխանցեց հայությանը: Այդ չափ լպիրշություն դեռ առջևում է լինելու:
    Ձեր լծի տակ ապրող հայը ցույցեր կանի, կընդվզի: Բայց դե նիկոլի հավաքած ուժային ստրուկներ-ոստիկանները խոշտանգումներով, կամայական ազատազրկումներով (ԱՄՆ Պետդեպի զեկույցից) կլռեցնեն: Խոսքը նրա մասին է ինչ է այդ թատրոնում խրտվիլակ նիկոլի դերը` երբ, որ հարմար պահին ինչ կժկժա:
    Այն որ ԴԵՌ դա ի կատար չի ածվել, չի նշանակում որ այն տեղի չի ունենալու: Պարզ տրամաբանություն: Լավ, Դուք գրքեր կարդում եք (օրինակ, ‘Սև Կարապը’) բացի հիշելուց դպրոցի դասագրքում գրածը:
    Եվ գլխից բարձ բաներ թույլ մի տվեք Հայ եկեղեցու վերաբերյալ` ամբողջ կյանքում մի ‘մոլեկուլ’ (վոժդ նիկոլի բառարանից) դրական բան արած չեք հայ ժողովրդի համար:
    Մեծ-մեծ խոսելուց դեն նույնիսկ ամբողջ քպական թիմով մեկ սահմանային սյուն ուղղահայաց դնել չկազմակերպեցիք: Ինչ մնաց պետություն կառավարեք: Ի հանգստացում. շատ չեք տարբերվում թուրք-ազերիներից` նրանց դրածն էլ ուղղահայաց չէ: Երկու կողմն էլ գիտակցում են, որ թատրոն է: Ժամանակավոր բաներ են անում…Մտածել է պետք, լավ մտածել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930