ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարցրին՝ Տավուշի համայնքապետերը գո՞հ են եղել երեկ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից։
Ղալումյանը նախ ասաց, որ չի կիսում տեսակետը, թե համայնքապետերը դժգոհ են մնացել։ Այնուհետեւ հավելեց․ «Չէին կարող գոհ մնալ, քանի որ ոչ մի երաշխիք չի տրվել, թե ինչը ոնց է լուծվելու: Ասվել է, որ հանձնաժողովը աշխատանքային գրաֆիկով պետք է հարցերն առաջ տանի»։
Դիտարկմանը, որ մարդիկ դեմ են, որպեսզի իրենց տունը տան թշնամուն, Ղալումյանը պատասխանեց․ «Մենք իրենց տունը չենք տալիս թշնամուն»։
«Իշխանությունը սահման չի գծել, գծում է հանձնաժողովը, բայց դեռ չեն գծել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ