Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Մի կուճիր Արցախ» Հայաստանում. մի բրենդի պատմություն. «Ա1+»

Ապրիլ 23,2024 18:45

«Ա1+». Ամալյա Գասպարյանը չորս տղաների մայր է՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում է ծնվել։ Նկարել սկսել 5 տարեկանից։ Սիրում էր տիկնիկներ նկարել՝ տարատեսակ հագուստներով։

Ավարտել է Շուշիի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի հագուստի մոդելավորում բաժինը։ Դիպլոմային աշխատանքին ներկայացրել է Արցախյան տարազը՝ համադրելով այն նորաոճ հագուստի հետ։ «Ինստիտուտն ավարտելուց հետո ամուսնացա, ունեցա բալիկներ և նկարչությունը որոշ ժամանակ որպես հոբբի մնաց իմ կյանքում»,- ասում է Ամալյան։ Հարս գնալով Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը՝ Ամալյան տան պայմաններում նկարչական խմբակ բացեց։ Սովորեցնում էր նկարչություն և դիզայն. «Օր օրի աշակերտներիս քանակն ավելանում էր, դա ուղղակի մի փոքրիկ հնարավորություն էր նկարչությունը սիրող երեխաների համար, ինձ համար էլ առիթ՝ որպեսզի չմոռանամ նկարչության օրենքները»։

2020թ.-ին ինչպես որ շատերի, Ամալյայի երազանքներն էլ հօդս ցնդեցին։ Քարին տակն անցավ թշնամու տիրապետության տակ։ Իրենք ընտանիքով հաստատվեցին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ Երեք որդիների մայր էր արդեն, իսկ չորրորդը պիտի ծնվեր, երբ սկսվեց շրջափակումը։ «Շրջափակումը պատճառ դարձավ, որ ես ու մայրիկս սկսենք զբաղվել էկո պայուսակների և տոպրակների արտադրությամբ»։ Հետո որոշվեց՝ «Մի կուճիր Արցախ» (Մի փոքրիկ Արցախ) անվանումը, քանի որ Ամալյայի ձեռքի աշխատանքներից յուրաքանչյուրն իր մեջ մի փոքրիկ Արցախ է պարունակում։

Մահվան սպառնալիքի ներքո տեղափոխվելով Հայաստան՝ բնակություն են հաստատել Հրազդանում։ Տեղեկանալով, որ կազմակերպվում է «Վըսկէ ծերքեր» փառատոնը՝ Ամալյան որոշեց, որ անպայման մասնակցելու և ներկայացնելու է իր գործերը։ Այդպիսով փորձելով լուսավոր կետ գտնել ու շարժվել այդ ուղղությամբ։

Բազմազավակ մայրը որոշել է՝ էլ հետ չի նայելու։ Չնայած երիտասարդ տարիքին՝ դժվարություններ շատ է տեսել, ու ամեն կերպ փորձում է երեխաներին միայն դրական լիցքեր հաղորդել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930