Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է». Ermenihaber

Ապրիլ 23,2024 18:20

Ermenihaberը ներկայացնում է թուրք լրագրողգրող, վերլուծաբան Նևզաթ Օնարանի՝ թուրքերեն և քրդերեն լույս տեսնող երկլեզու «Dilop» գեղարվեստական ամսագրում հրապարակված «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։ Օնարանը հոդվածում կարճ և ամփոփ անդրադարձ է կատարել թուրք սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակաշրջանից մինչև 1915թ Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականությանը և գործողություններին։

Նևզաթ Օնարանն ավարտել է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ​​ֆակուլտետը։ Նա թղթակցել է Թուրքիայի ընդդիմադիր մի քանի թերթերի, ինչպիսիք են՝ Özgür Gündem-ը և Evrensel-ը: Նրա հոդվածները հրապարակվում են նաև թուրքական ընդդիմադիր Gazeteduvar պարբերականում։ Օնարանը հայտնի է Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հայերի և հույների գույքի անօրինական բռնագրավումների, այս ժողովուրդների թողած տնտեսական և մշակութային ժառանգության թրքացման շուրջ ուսումնասիրություններով։ 1915-1940 ժամակաշրջանին վերաբերող 4 աշխատության հեղինակ է (Օրկ՝ Օսմանյան կայսրությունում հայկական և հունական ունեցվածքի թրքացումը (1914-1919թթ) Լքյալ գույքի օտարումը)։ Հարկ է նշել, որ Օնարանը կարծում է, որ հայկական ու հունական գույքի բռնագրավման մասին ամբողջ ճշմարտությունն իմանալու համար պետք է բացվեն ինչպես կադաստրի, պետական գանձարանի, ֆինանսների նախարարության, «Զիրաթ» բանկի, այնպես էլ Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվները:

Հոդվածի հայերեն թարգմանության 2-րդ մասը

Իթթիհաթականները՝ Աբդուլ Համիդի ճանապարհով

«Միություն և առաջադիմություն» կուսակցությունը (երիտթուրքերխմբ) հայ հեղափոխականների հետ միասին ընդդիմանում էր Աբդուլ Համիդի բռնակալության։ «Միության և առաջադիմության» կոմիտեն, որը 1913թ.հունվարի հեղաշրջման արդյունքում հեռացավ իր հեղափոխական գծից՝ որպես իշխանության միակ կուսակցություն, լինելու է Աբդուլ Համիդի՝ Անատոլիան իսլամացնելու նպատակով հայերին (և քրիստոնյաներին) վերացնելու քաղաքականության հետևորդը։

Թեև 1908թ.հուլիսից հետո Միության և առաջադիմության կոմիտեի և Դաշնակցության (Հայ Հեղափոխական Դաշնակցություն) միջև Հայկական հարցի շուրջ բանակցությունները հուսադրող են սկսվել, սակայն արդյունքը հիասթափեցնող է։

Ըստ Թարըք Զաֆեր Թունայայի, Միություն և առաջադիմության կոմիտեն «թրքացրել» է իր ծրագիրը 1911 թվականից և մեծ վեզիր  Մահմութ Շևքեթի սպանությունից հետո (12.6.1913թ.), «նրա գաղափարախոսությունը, որը նա օսմանիզմից տեղափոխել է թուրքիզմ, եզակի է և դարձել է պաշտոնական։

1913 թվականի հոկտեմբերին կայացած համագումարում Միության և առաջադիմության կոմիտեն, որն իր ծրագրում գրել էր, որ մերժում է ապակենտրոնացումը (տեղական կառավարումը), հաջորդ համագումարի զեկույցում նույնպես հայտարարեց, որ ինքը «թուրքիստ է և էտատիստ»:

Իթթիhաթականները (երիտքուրթերխմբ), որոնք 1913 թվականից ի վեր հստակեցրեցին իրենց քաղաքականության մեջ փոփոխությունը, 1914 թվականի փետրվարի 8-ին որպես կառավարություն ստորագրեցին հայկական բարեփոխումների փաթեթը, բայց Աբդուլ Համիդի նման հետևողական չեղան իրենց ստորագրությանը։

Հայերից առաջ թիրախում հույներ էին։ 1913-ի վերջին և 1914-ի սկզբին իթթիհաթական ​​կառավարությունը Էգեյան ծովի և Մարմարայի ափերին իսլամական մուհաջիրներին (վերաբնակ) բնակեցնելու համար արտաքսեց տեղի հույներին։ Ջելալ Բայարը (Թուրքիայի 3-րդ նախագահ) մանրամասն գրել է այն մասին, թե ինչ են արել հույներին Էգեյան ծովից զտելու համար։

Հայերը թիրախ են դարձել 1914թ.օգոստոսի 2-ից, երբ ստորագրվեց գերմանա-թուրքական դաշինքի պայմանագիրը։

Ես ամփոփում եմ 1914 թվականի օգոստոսից մինչև 1915 թվականի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածը.

1.Զորահավաքի հռչակումով օգոստոսի 5-ին զինվորական ծառայության են զորակոչվել մինչև 45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ, ինչպես բոլոր ազգերի օսմանցիները։

2.1914 թվականի սեպտեմբերի 6-ի գաղտնաբառով սկսեցին հսկել հայ ազգի առաջնորդական կարողություններ ունեցողներին։

3.1914 թվականի սեպտեմբերից նամակագրության լեզվում թշնամու թեման հայերն էին։

4.Վեց ամիս հետո՝ 1915 թվականի փետրվարի 28-ին, նախարար Թալեաթի պաշտոնական հայտարարությունը՝ «Հայերը ներքին թշնամիներ են»։

5.Նոյեմբերի 11-ին պատերազմի մեջ մտած Օսմանյան կայսրությունը 1915 թվականի հունվարի 4-ին Սարիղամիշում պարտություն կրեց Ռուսաստանից։

6.Նոյեմբերին Բիթլիսի, Էրզրումի և Վանի նահանգապետերի՝ նախարար Թալեաթի հետ նամակագրության մեջ համաձայնություն ձեռք բերվեց «հայերի հետ անելիքների» շուրջ։

7.Էրզրումի նահանգապետի 1914 թվականի դեկտեմբերի 1-ի գաղտնագրից տեղեկանում ենք, որ «Հայկական հեղափոխությունը կանխելու» նպատակով Միության և առաջադիմության գլխավոր կոմիտեի ընդունած որոշումը փոխանցվել է Վան և Բիթլիս.հայերն իրենց հողերից արտաքսվելու են։

8.Հայ զինվորները զինաթափվել են 1915 թվականի փետրվարի 25-ին։

9.1915 թվականի մարտի 4-ից ժամանակավոր օրենքով ստեղծվեցին բանտարկյալներից կազմված ավազակախմբեր և ուղարկվեցին ռազմաճակատ։ Վեց տարի անց այս բանտարկյալներին ներում շնորհվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրենքով։

10.Ապրիլի 19-ին Էրզրումի նահանգապետ Թահսինը [Ուզեր] ուսումնասիրեց Վանի և Բիթլիսի նահանգապետարաններից իր ստացած տեղեկությունները.Վանում սկսվել է հայկական հեղափոխությունը։ Հայկական հարցը պետք է լուծվի.

11.Մայիսի 16/17-ի ռուսական օկուպացիայից առաջ Վանից, Կեսարիայից, Դիարբեքիրից, Էլազըղից (Խարբերդ), Մարաշից, Ադանայից, Էսքիշեհիրից, Ուրֆայից, Սամսունից և Էդիրնեից եկող հաղորդումներից հասկացվում է, որ պետությունը դաշտում լիակատար գերակայություն է ունեցել։

12.Վանի 3-րդ բանակի տվյալներով՝ կա ռազմական ուժ՝ քաղաքում շրջափակված հայերին վերացնելու համար։ Ռուսաստանը գրավեց Վանը մայիսի 19-ին, իթթիհաթական ​​կառավարությունը, հաղթանակ ակնկալելով, ռուսական օկուպացիայից հետո կենտրոնացավ «ներքին թշնամու» վրա։

Օսմանյան ոչ մի փաստաթղթում չի խոսվում այն տարածքից, որը գտնվում էր հայ ապստամբների (ինքնապաշտպանական ջոկատներխմբ) վերահսկողության տակ, և որտեղ պետական ​​իշխանությունը չէր կարող մտնել.Պետությունն ամենուր գերիշխում է։

Թալեաթ Առաջնային թիրախը առաջնորդներն են

1915 թվականի ապրիլի 24-ին առաջնային թիրախը նրանք էին, ովքեր հսկվում էին 1914 թվականի սեպտեմբերի 6-ի Ներքին գործերի նախարարության կողմից թողարկված «Հետևիր հայ առաջնորդներին» ծածկագրով։ Ներքին գործերի նախարար Թալեաթի և ռազմական նախարար Էնվերի պատրաստած ապրիլի 24-ի ծածկագիրը հիմնական քայլն էր ավարտելու այն, ինչ Աբդուլ Համիդը սկսել էր 1890-ականներին:

Ծածկագիրն ուղարկվել է բազմաթիվ նահանգներ, այդ թվում՝ Էրզրում, Էդիրնե, Անկարա, Բիթլիս, Դիարբեքիր և Տրապիզոն: Թիրախը եղել են առաջնորդական հմտություններ ունեցող հայերը։ Շարունակությունը ծածկագրերից հասկացվում է, որ պլան-ծրագիր էր իրականացվում.Այն այնքան մանրամասն էր, որ հայերը ոչ միայն տեղահանվեցին իրենց տներից, նրանց գույքն ու ունեցվածքը նույնպես բռնագրավեցին։

Ծածկագրով տրված հրամանը.

1.Անմիջապես փակվելու են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության, Դաշնակցության և մյուս կուսակցությունների բոլոր մասնաճյուղերը։

2.Կուսակցության մասնաճյուղերում բոլոր փաստաթղթերն բռնագրավելու են։

3.Անմիջապես ձերբակալելու են կուսակցական ղեկավարներին, ականավոր հայերին, հայտնի, նշանավոր հայերին։

4.Նրանք, որոնք իրենց բնակավայրերում մնալու համար խնդրահարույց են համարվում, ձերբակալվելու են և թույլ չեն տա, որ փախչեն:

5.Որոշ թաղամասերում սկսելու են զենք որոնել:

6.Ի հեճուկս ցանկացած հավանականության, քննարկելու են համապատասխան հրամանատարների հետ և անմիջապես գործի են անցնելու։

7.Արխիվային և ոչ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության և հետազոտության արդյունքում ձերբակալված անձինք ուղարկվելու են ռազմական դատարան։

8.Հաղորդելու են, թե քանի հոգի է կալանավորվելու։

Հիտլերը նույնպես նույն քայլին գնաց 24 տարի անց։ 1939 թվականի հոկտեմբերի 12-ին Լեհաստանի գլխավոր նահանգապետ Հանս Ֆրանկին տրվեց հետևյալ հրամանը՝ «Լեհաստանում առաջնորդի կարողություններ ունեցողները պետք է վերացվեն»։ Արդյունքում ոչնչացվել են 3500 լեհ մտավորականներ։

Ստամբուլից սկսվեց կալանավորման մոլեգնությունը, հարյուրավոր հայեր ձերբակալվեցին և աքսորվեցին Չանքըրը և Այաշ։ Հայերի հասարակական առաջնորդները՝ գրողները, լրագրողները, բժիշկները, ճարտարապետները, ինժեներները, երաժիշտները՝ կուսակցական, թե անկուսակցական, ձերբակալվեցին և աքսորվեցին.Նրանցից շատերից էլ հնարավոր չի եղել լուր ստանալ։

Փաստաթղթի համաձայն՝ Ստամբուլում ձերբակալվել է 610 մարդ, որոնց անունները մեկ առ մեկ հայտնի են։

Նեսիմ Օվադյա Իզրաիլի ուսումնասիրության համաձայն՝ Ստամբուլում կալանավորվել է 250 հայ մտավորական, որոնցից 158-ը արտաքսվել է Չանքըրը, իսկ 92-ը՝ Այաշ։ Նրանցից 174-ը սպանվել է։

1908-ից հետո խորհրդարանում ընտրված 22 հայ պատգամավորներից 6-ը (Գրիգոր Զոհրաբ, Հովհաննես Սերենգյուլյան (Վարդգես), դոկտոր Նազարեթ Տաղավարյան, Ստեփան Չըրաջյան, Օնիկ Դերձակյան (Արշակ Վռամյան), դոկտոր Կարապետ Փաշայան) սպանվել են, իսկ Համբարձում Բոյաջյանն էլ կախաղան է բարձրացվել։

Մյուս քաղաքներում իրականացվող գործողությունների մասին տեղեկություն գրեթե չունենք։

Ըստ սոցիոլոգ Մայքլ Մանի վերլուծության՝ առաջնորդի տաղանդ ունեցողների զտումը քաղաքական կոտորած է.1965-1966թթ.Ինդոնեզիայում ռազմական բռնապետությունը սպանել է  500 հազար կոմունիստների։

Այսինքն ապրիլի 24-ը ևս քաղաքական կոտորած է.առաջնորդի հմտություններ ունեցող հայերը ոչնչացվել են։

Այդպես եղավ նաև Դերսիմում այն ​​բանից հետո, երբ վերացվեցին առաջնորդական հմտություններ ունեցողները/քաղաքական կոտորածից հետո,  1938թ.ծրագրվեց Ներպետական պատերազմը։ Առաջնորդական կարողություններ ունեցողները ցուցակագրվեցին, նրանց խնդրեցին հանձնվել, ոմանք ձերբակալվեցին, ոմանք սպանվեցին, իսկ 1937 թվականի նոյեմբերի 15-ին Սեյիդ Ռըզայի և նրա ընկերների մահապատժից հետո սկսվեց «1938 թվականի պատերազմի» նախապատրաստությունը։

Հայերի սկսել են զանգվածաբար տեղահանվել 1915 թվականի մայիսի 27-ի Տեղահանության մասին օրենքով։ Հայերը տեղահանվել են ոչ միայն Ռուսաստանի հետ պատերազմի գոտուց (նկատի ունի Արևմտյան Հայաստանի և շրջակա տարածքները- խմբ․), ինչպես պնդում են, այլև Իզմիթից, Քասթամոնուից, Էդիրնեից, Անկարայից և Բուրսայից։

Գրվել է, որ Գլխավոր շտաբի ուսումնասիրությամբ տեղահանվել է 413.067 հայ, նախարար Թալեաթի անձնական նոթատետրում՝ 924.158, նահանգապետական ​​հաշվետվություններում՝ 422.758, իսկ 1916 թվականի դեկտեմբերի 17-ին Մեծ վեզիրին ներկայացված փաստաթղթում՝ 702.900 հայ։ Այն, ինչ կատարվել է, աքսոր չէ, ինչպես սահմանված է գրականության մեջ.Հայերը որպես ազգ սիրիական անապատ են արտաքսվել։

1915 թվականի սեպտեմբերի 26-ի օրենքով որոշ հրահանգներով ու ծածկագրերով, վտարված հայերի և այլ ազգերի ունեցվածքը բռնագրավվել է պետության անունից։ Գույքերի փոխանցման և սեփականության իրավունքի վկայականի գործարքները շարունակվել են նաև 1920-ական թվականներին։

Թալեաթն ավարտեց այն, ինչ սկսել էր Աբդուլ Համիդը։ Նա իթթիհաթականների երկու կարևոր գործիչների՝ Ջավիդին («Ցավոտ բան է, դա խանգարում է իմ քունը, բայց դա անհրաժեշտ էր երկրի համար») և Հալիլ Մենթեշեին («Դա այնպիսի բան չէ, որ մարդու սիրտը կարող է դիմանալ, բայց եթե ես դա չանեի նրանց, նրանք դա ինձ հետ էին անելու) է ասել։  Ըստ Ջավիդի՝ այն ինչ կատարվել է «Հայկական գավառներում» ոչնչացում էր.

Ի՞նչեր արեցին հայերին 1915 թվականին՝ ապրիլի 24-ից սկսած.1- Նրանք արտաքսվեցին իրենց տեղից, իրենց հայրենիքից, իսկ նրանք, ովքեր էլ փորձում էին իրենց կյանքը  փրկել, սուննի իսլամացան: 2- Նրանց ունեցվածքը բռնագրավվեց։ 3- Ոչնչացվեց նրանց պատմամշակութային ժառանգությունը։

Այս երեք կետանոց գործողությունը, եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է։ 

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հոդվածում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել  խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումն ունի սկզբունքային կարևորություն հետևյալ նպատակների համար.

1.Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքականհասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

2.Ներկայացնել մեր լսարանին Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։

3.Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։

4.Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930