ԵԿՄ անդամ Արայիկ Ղարիբյանը միությունից ազատման դիմում է գրել:
«Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից», – ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է նա: