Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի դատարանում պնդում էր, թե Ռոբերտ Քոչարյանը, Վահան Հովհաննիսյանն ատելության խոսք են տարածել, ՀՀԿ-ն ռասիստական գաղափարախոսության հետևորդ է

Ապրիլ 23,2024 17:33

Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումների ժամանակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը (Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ) փորձեց դատարանին համոզել, թե Հայաստանի գանգատը դուրս է դատարանի իրավազորությունից։ Նա հայտարարեց, թե Հայաստանը շտապել է հայտ ներկայացնել ՄԱԿ-ի դատարան՝ առանց հնարավորություն տալու բանակցությունների։

Փոխարենն ասաց, թե իրենց ներկայացրած հայցն իբր բխում է Կոնվենցիայից։ Նրա խոսքով՝ այն վերաբերում է «Հայաստանի կողմից 30 տարի իրականացվող էթնիկ զտմանն ու մշակութային ժառանգության վերացմանը, նախկինում օկուպացված տարածքներում՝ սկսած 1991-ից «ապօրինի ներխուժումից»։

Էլնուր Մամեդովն ասաց, թե տարիներ շարունակ Հայաստանը շարունակական արշավ է իրականացրել ադրբեջանցիներին՝ իրենց նախնիների ծննդավայրից հանելու և մոնոէթնիկ հայկական հասարակություն ստեղծելու համար։ Նաև ամեն ինչ արել է, որ ադրբեջանցիները չկարողանան վերադառնալ՝ մասնավորապես ականապատելով տարածքը։

Անդրադառնալով հայկական կողմի ներկայացրած առարկություններին՝ ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց․ «Հայաստանը ստեղծել է ինքնորոշման նարատիվը․ դա հեքիաթ է»։

Ըստ նրա՝ Հայաստանը վարել է ռասիստական գաղափարախոսություն, որը կոչվում է ցեղակրոն։ Վկայակոչելով Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ նա ասաց․ «Հայաստանը տարիներ շարունակ ղեկավարվում էր այս կուսակցության կողմից: ՀՀԿ-ն Նժդեհի գաղափարական և քաղաքական ժառանգորդն է»։

Էլնուր Մամեդովը փորձում էր ապացուցել, թե իբր ըստ Մամեդովի՝ Նժդեհի գաղափարախոսությամբ «ադրբեջանցիներն ավելի շատ շների հատկություններ ունեն, քան մարդկանց»։

Նա դատարանի առաջ դժգոհեց, թե Գարեգին Նժդեհը ՀՀ ազգային հերոս է, նրա հուշարձանը կանգնեցված է մայրաքաղաքում։

Հիշեցնելով, որ Երևանում «Հոսանք» շարժման անդամների մոտ 15-հոգանոց խումբ «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ կամք», «Հայաստանը՝ հայերին» վանկարկումներով Երևանի կենտրոնում հանրահավաք են արել, նա զարմացավ, թե ինչպես են ՀՀ իշխանությունները թույլ տվել, որ նման ռասիստական ցույցեր կազմակերպվեն մայրաքաղաքում։

Այնուհետև Հայաստանին մեղադրեց ատելության խոսք տարածելու հարցում՝ տեսասահիկով ներկայացնելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱՀ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հայտարարություններից հատվածներ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930