Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու սահմանազատումը չշարունակվեց Սյունիքում. «Փաստինֆո»-ի հարցին ինչ պատասխան է տվել վարչապետի աշխատակազմը

Ապրիլ 23,2024 17:29

Ինչու սահմանազատումը չշարունակվեց Սյունիքում. «Փաստինֆո»-ի հարցին ինչ պատասխան է տվել Փաշինյանի աշխատակազմը

Հարց – Ինչո՞ւ սահմանազատման գործընթացը չի շարունակվում նախ և առաջ Սյունիքի մարզից, որտեղ դեռ 2020 թ.-ի պատերազմից հետո ադրբեջանական կողմը սկսել էր սահմանագծում իրականացնել՝ ներկայացնելով GPS քարտեզները:

Պատասխան – Այս հարցը քննարկելիս հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ դա սահմանի ամենաբարդ հատվածներից մեկն է, նաև այն պատճառով, որ Ադրբեջանը բարձրացնում է և Հայաստանի դեմ միջազգային ատյաններում օգտագործում է ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ Ադրբեջանական ԽՍՀ 4 գյուղերի հարցը, որոնք չեն եղել Հայկական ԽՍՀ տարածքում:

Դիտարկում. փաստորեն, «սահմանագծում» կատարվում է միայն այն տարածքներում, որտեղ Հայաստանը տարածքներ զիջողի դերում է, իսկ որտեղ Բաքուն պետք է վերադարձնի օկուպացված տարածքները, համարվում է բարդ հատված ու հետաձգվում, արդյունքում՝ Հայաստանն ինքն իրեն օղակի մեջ է վերցնում ու թելը քաշում….

Հայկական կողմը չունի վստահություն, որ Բաքուն զորքերը հետ է քաշելու

Փաշինյանի աշխատակազմի պատասխանն ուղղակի նաեւ մեղադրանքի հիմք է, որը Ն.Փ-ի դատախազությունն, իհարկե, չի տեսնում, բայց ՀՀ դատախազությունը վստահաբար քրեական գործ կհարուցի

Հարց – Հայկական կողմն ունի՞ վստահություն, որ, օրինակ, Տավուշի ներկայիս դիրքերից զորքերը հետ քաշելու հետ միաժամանակ ադրբեջանական կողմը նույն կերպ կհանձնի նաև Բերքաբերի օկուպացված տարածքները, զորքերը դուրս կբերի ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո:

Պատասխան – ՀՀ դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանը պետք է սահմանազատվի նույն տրամաբանությամբ և նույն սկզբունքներով՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Հարց – ՀՀ-ն պատրա՞ստ է միակողմանի բարի կամք դրսևորել ու զորքերը հետ քաշել՝ անկախ Բաքվի գործողություններից:

Պատասխան – Վերը նշված պատասխանները ներառում են նաև այս հարցի պատասխանը: Դիտարկում. Առ այս պահը Բաքուն որեւէ զորք հետ չի քաշել օկուպացված տարածքներից, միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է արյունով ազատագրված տարածքը գրչի հարվածով նվիրում թշնամուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930