Հիրավի հիշելու օր անցկացրինք Իջևանում: Երբ մեկ բեմում ելույթ են ունենում երաժիշտներ Մարոկկոյից, Տավուշի թեմի սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանը, Իջևանի երիտասարդությունը, սեպտեմբերից Հայաստանի տարբեր վայրերում ապաստան գտած դեռահասները, Նեքսուս արվեստի կենտրոնն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հասկանում ես, որ երաժշտությունն իսկապես միավորում է:
«Այս հանդիպումների ընթացքում մենք անմիջականորեն ականատես ենք լինում երաժշտության և արվեստի փոխակերպող այդ ուժին: Սա մի հարթակ է, որտեղ երիտասարդները կարող են ստեղծագործել, արտահայտել իրենց մտքերը, հույզերը, կյանքի տարբեր փորձառությունները, շփվել միմյանց հետ, ընկերներ ձեռք բերել. իսկ այս ամենը հոգեկան բարեկեցության կարևոր բաղադրիչներն են», – հանդիպմանը նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Հետևե՛ք մեր գործընկերոջ՝ Նեքսուս արվեստի կենտրոնի սոցիալական մեդիայի էջին և միացե՛ք մեզ առաջիկա «Երաժշտությունը հոգու համար» հանդիպումներին:
UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան
Կարդացեք նաև