Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ռազմագերիների եւ պատանդառված անձանց իրավունքների վերականգնման միակն ճանապարհը նրանց անհապաղ ազատ արձակելն է ». Գեղամ Ստեփանյան

Ապրիլ 23,2024 15:44

«Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների եւ պատանդառված անձանց պահման իրական պայմանների, նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին հստակ եւ անկողմնակալ ինֆորմացիայի աղբյուր գոյություն չունի: Այն ինֆորմացիան, որը պարբերաբար Կարմիր Խաչի միջոցով հնարավոր է լինում ստանալ, բավարար համարել չենք կարող»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան ԳԵղամ Ստեփանյանը, որը մասնակցում էր Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից կազմակերպած «Ցեղասպանություններ եւ էթնիկ զտումներ 21-րդ դարում» խորագրով կոնֆերանսին:

«Չկան ստեղծված միջազգային մեխանիզմներ, որոնցով հարազատները կկարողանան ամբողջական ինֆորմացիա ունենալ, թե ինչպիսի պայմաններում են ապրում մեր գերեվարված անձինք: Նաեւ Կարմիր Խաչի խողովակի անբավարար լինելու մասին է խոսում այն, որ հացադուլ հայտարարելուց հետո որպես պատիժ ադրբեջանական կողմը անգամ դադարեցրել էր Ռուբեն Վարդանյանի՝ հարազատների հետ խոսելու հնարավորությունը, նա շուրջ 10-14 օր չէր կարողանում կապ պահպանել նրանց հետ»,-ասաց նա:

Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ, այս պահի դրությամբ հայ ռազմագերիների եւ պատանդառված անձանց իրավունքների վերականգնման միակն ճանապարհը նրանց անհապաղ ազատ արձակելն է. «Նրանց իրավունքները խախտված են: Եթե սրան գումարենք նաեւ այն բոլոր զեկույցները եւ ցուցանիշները, որ կան առհասարակ ադրբեջանական բանտերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, պատկերն ավելի է ամբողջանում: Ցավոք սրտի, ես չեմ տեսնում, որ հայաստանյան արտաքին քաղաքականությունը որեւէ հստակ կամ համառ աշխատանք տանի ռազմագերիների եւ պատանդառված անձանց վերադարձի ուղղությամբ:

Այո, կան իրավական գործընթացներ, եւ իրավական շրջանակներում հարցը առաջ է մղվում Հայաստանի Հանրապետության կողմից, բայց հայկական կողմի քաղաքական, բանակցային դաշտում այս թեման չկա, ինչն էլ Ադրբեջանին թույլ տալիս ավելի անպատիժ գործելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930