ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 22-ին ընդունել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնին:
Հայ խորհրդարանականները խոսել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակից, ներկայացրել Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
ԱԺ պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո վերջիններիս մարդասիրական խնդիրներին, փախստականների կարիքների հոգալուն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Այս համատեքստում հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ կառավարությանը օժանդակություն ցուցաբերելու համար, ընդգծել միջազգային գործընկերների շարունակական աջակցության անհրաժեշտությունը:
Հյուրին է ներկայացվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Կարդացեք նաև
Քննարկվել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական կապերին, մասնավորապես արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:
ԱԺ