Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես զարմացած եմ, որ զինված ուժերի մասին տեղեկությունը եկեղեցականներից պետք է իմանանք»․ ՔՊ-ական պատգամավորը հերքում է Տավուշից զորքերը հետ քաշելու լուրը

Ապրիլ 23,2024 15:28

 «Դուք ասացիք, որ Տավուշից զանգել են, ասում են, որ զինված ուժերի տեղակայման փոփոխություն է տեղի ունենում։ Խնդրում եմ ասեք, թե որտեղից ձեզ այդ տեղեկությունը»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ լրատվամիջոցներում կա այդպիսի տեղեկատվություն, նաեւ կա պաշտոնական տեղեկատվություն, որ այսօրվանից սահմանապահներ են այնտեղ կանգնելու, եւ տեղի է ունենալու ականների պայթեցում։ «Եթե դուք հիմա ասեք, որ այդպիսի բան չկա, շատ լավ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Արփի Դավոյանը շարունակեց․ «Իրականում ես զարմացած եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվություն եկեղեցականներից պետք է իմանաք։ Խնդրում եմ անդրադարձ կատարել միայն այն աղբյուրներին, որոնք գալիս են զինված ուժերից։ Եվ ասեմ, որ այն, ինչ նշեցիք, տեղի կունենա միայն դելիմիտացիայից եւ դեմարկացիայից հետո»։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ եկեղեցին շատ ավելի վստահելի է, քան այսօրվա իշխանությունն իր ողջ քարոզչամեքենայով ու ֆեյքերի ֆաբրիկայով։ «Եթե դուք հղում եք կատարում պաշտպանության նախարարության վրա, հիշեցնեմ՝ «հաղթելու ենք», «տակտիկական նահանջ», այդ բոլոր ստերը եթե այստեղից սկսեմ գրել, կհասնենք Բաղանիս։ Հիշեք՝ քանի օր տեւեց, թե քանի օր տեւեց, մինչեւ իշխանությունը հաստատեց, որ ադրբեջանական մխրճումներ են եղել ՀՀ տարածք»,- ասաց Խաչատրյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավ, նստացների այդ մեծ զանգվածում չգտնվե՞ց մեկ անձ որ այս աղջնակի հարցին պատասխանի: Լավագույն դեպքում, լուրջ չեն ընդունում:
    Արփի Դավոյանը չի՞ զարմանում, որ պետական սահմանին վերաբերվող տեղեկությանը (սուտ կամ սխալ, ի դեպ) ինքը տիրապետում է, իսկ մեկ այլ պատգամավոր` ոչ:

    Ո՞րն է իր հատուկ լինելու պատճառը. Երևի այն որ անպատժելիորեն հայրենիք են բզկտում, վաճառում ու նիկոլ-վոժդի լոզունգները կրկնում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930