Լրահոս
Օրվա լրահոսը

Միակողմանի զիջման քաղաքականություն է, որի հետևանքով ոչ միայն չի կանխվելու պատերազմը, այլև Ադրբեջանն այն սկսելու է իր համար շատ ավելի շահավետ դիրքային պայմաններից. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 23,2024 13:55

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Արդեն քանի օր է՝ իշխանական ամբողջ քարզչամեքենան փորձում է համոզել հայ հանրությանը, որ տեղի է ունենում սահմանազատման գործընթաց՝ իբր ինչ֊որ քարտեզների հիման վրա։

Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա Տավուշի համայնքապետերի հետ ունեցած հանդիպումից ակնհայտ է դառնում, որ որևէ քարտեզի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը չունեն կոմպրոմիս, իսկ շարունակ մեջբերվող Ալմա֊Աթայի հռչակագրին կից որևէ քարտեզ գոյություն չունի։ Այդ հռչակագիրը կրում է դեկլարատիվ բնույթ, իսկ դրան կից քարտեզներ չկան։

Պարզ իրողություն է, որ Ադրբեջանը չի համաձայնելու կոնկրետ քարտեզով սահմանազատմանը կամ առհասարակ՝ սահմանազատմանը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս գործընթացը որևէ առընչություն չունի սահմանազատման հետ։

Սա միակողմանի զիջման քաղաքականություն է, որի հետևանքով ոչ միայն չի կանխվելու պատերազմը, այլև այդ պատերազմը Ադրբեջանը սկսելու է իր համար շատ ավելի շահավետ դիրքային պայմաններից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930