Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը սպառնացել է Հայաստանին․ «Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ»

Ապրիլ 23,2024 13:43

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել Հայոց Ցեղասպանության մասին։

Էրդողանը մասնավորապես նշել է. «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում։ Անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակը եկել և անցնում է։ Ժամանակի իրողություններով գործելը, իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմվածքներով  գործելուց միշտ ավելի լավ է։ Այս պահին Փաշինյանը ևս դա հասկանում է»։

Ըստ Էրդողանի՝ պատմական գործընթացում ինչ եղել ու ավարտվել է նախ և առաջ պատմաբաններն են քննում։ Նա պնդել է, թե իրենք այդ հարցում ի սկզբանե շատ բաց են գործել և ասել, որ կարող են բացել իրենց արխիվներն ու բացել են։ Էրդողանի համոզմամբ, հիմա իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզներ ձևավորելու ժամանակն է։

«Հուսով եմ՝ Հայաստանը, ազատվելով այն խավարից, որում իրեն գերի է դարձրել սփյուռքը, լուսավոր վաղվա համար նոր սկիզբ դնելու ճանապարհը կընտրի։ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ։ Քանի դեռ բաց է, այն պետք է լավ գնահատել»,-սպառնացել է Էրդողանը։

«Միայն սփյուռքը չէ, բազմաթիվ հրահրիչներ այս գործընթացում ջանում են ազդել Հայաստանի վրա, ինչպես դուք ևս հետևում եք։ Դա գիտակցում ենք։ Ժամանակ առ ժամանակ մենք ևս մեր զգուշացումներն արել ենք։ Հուսով եմ՝ Հայաստանը ճիշտ ճանապարհը կընտրի և նոր ժամանակաշրջան կսկսվի»,-պնդել է նա։

Աղբյուր` trthaber.com/ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930